Ռոուզը կարող է տեղափոխվել Լիգա 1
Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլի» կազմում, ամռանը կարող է հայտնվել ՊՍԺ-ում, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է , որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները հետևել են Ռոուզի խաղին և գոհ են մնացել իրենց տեսածից: Անգլիացին դիտարկվում է որպես Լեվեն Կուրզավայի հավանական փոխարինող:
Ռոուզի վարձակալությունը սահմանված է մինչև մրցաշրջանի ավարտը: Նրա պայմանագիրը սահմանված է մինչև 2021-ի ամառ, իսկ տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում Ռոուզը մասնակցել է 2 հանդիպման:










