Իլոն Մասկը պատմել է կյանքում արած իր ամենավատ աշխատանքի մասին
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է ամենավատ աշխատանքի մասին, որն ստիպված է եղել անել կյանքում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Third Row Tesla յութուբյան ալիքում:
Գործարարի խոսքով՝ դա Վանկուվերի սղոցարանում արած աշխատանք էր: Մասկը ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: 17 տարեկանում նա մոր միջոցով կարողացել է Կանադայի քաղաքացիություն ստանալ և տեղափոխվել Կանադա, որտեղ վեց շաբաթով տեղավորվել է աշխատանքի Մոնրեալի ցորենի գործարանում, այնուհետև մի քանի օրով՝ Վանկուվերի սղոցագործարանում:
Մասկը խոստովանել է, որ վերջինը վատագույն փորձառությունն էր իր կյանքում: Այնտեղ նա 4 օր է անցկացրել: Իր առաջադրանքը կաթսայատան մաքրությունն ապահովելն էր: Նա ստիպված էր ներս մտնել նեղ թունելով և դուրս բերել տաքացած ավազն ու աղբը:
Գործարարի խոսքով՝ աշխատանքը բավականին վտանգավոր էր, քանի որ թունելի արգելափակման դեպքում նրան դժվար կլիներ արագորեն տարհանել: Մասկը նշել է, որ կաթսայատան մաքրման համար նա երկու անգամ ավելի շատ գումար էր ստանում, քան այլ աշխատանքներ կատարելիս:










