Թաիլանդցի զինծառայողը առևտրի կենտրոնից փախուստի դիմելուց առաջ հատուկջոկատայինի էր սպանել
Փոխհրաձգությունից հետո Թաիլանդում մարդկանց վրա հարձակում գործած զինծառայողը առևտրի կենտրոնից փախուստի դիմելիս սպանել է հատուկջոկատայինի: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները, գրում է Gazeta.ru-ն:
Նախնական տեղեկություններով՝ փախուստի ժամանակ նաա ևս մեկին վիրավորել է: Դեռևս այս տեղեկությունը չրի հաստատվել:
Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը՝ Չաքրափանթ Թհոման, լքել է Terminal 21 առևտրի կենտրոնը՝ հատուկ նշանակության ուժերի հետ կրակահերթից հետո, РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:
Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել հրացանը ձեռքին:
Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց են դուրս բերել առևտրի կենտրոնից, որտեղ գտնվում է զինվորը:










