Ցանկացած բան՝ միայն ինձ ցածրացնելու համար. Դոնալդ Թրամփին դուր չի եկել լուսանկարում իր ձևափոխված սանրվածքը

00:36 • 09.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում դժգոհել է և հայտնել, որ որոշ մարդիկ փորձում են իրեն «ցածրացնել»՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում իր սանրվածքը ձևափոխված է:

Ամերիկացի առաջնորդը կիսվել է մի հրապարակումով, որում ինքը պատկերված է քամուց տարածվող, ծավալուն մազերով: Թրամփը նշել է, որ իր մազերն իրականում այլ տեսք ունեն:

«Ահա կրկին կեղծ լուրեր: Սա ֆոտոշոփ է, ակնհայտ է, մի՞թե քամին այսքան ուժեղ էր, և մազերս այսքան լավ տե՞սք ունեն: Ցանկացած բան՝ միայն ցածրացնելու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը: