Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. հաղթածներից 64-ը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից են, թվով 7 ընտրատեղամասում դեռ հաղթող չկա

10:41 • 10.02.20

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է Azadliq.org-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ թվով 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123, 125 ընտրատեղամասերը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:

Նշենք նաև, որ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ներգրավված դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել: