Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Lada 110-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

18:44 • 10.02.20

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Lada 110 մակնիշի 19 L Ս 881 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OZ363 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: