Ալեքսանդր Դրուզը դժգոհել է իր թոշակից (լուսանկար)

10:29 • 10.02.20

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի էլիտար ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը «Телепрограмма» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր թոշակի մասին:

Մինչ այդ հեռուստահաղորդավարուհի Ելենա Խանգան էր հայտարարել, որ ստանում է ամսական 23 000 ռուբլի (շուրջ 172 000 դրամ) թոշակ, ինչը չի բավարարում կյանքի համար:

«Այդ թոշակով ապրելն անհնար է: Ինչպես և Ելենա Խանգայի թոշակով: Իմ թոշակը նույնիսկ ավելի քիչ է, քան նրանը»,- հայտարարել է Դրուզը:

Իրենց թոշակների մասին ավելի վաղ խոսել էին նաև ռուսական շոու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ: Երգիչ Յուրի Լոզան հայտարարել էր, որ ստանում է 12 000 ռուբլի թոշակ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը` 20 000-ից մի փոքր ավելի, իսկ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան` 16 000 ռուբլի:

 

 
 
 
View this post on Instagram

#каникулы #скульптура #александрдрузь

A post shared by Александр Друзь (@aadrouz) on