ԱՄՆ-ում աչք չունեցող արտասովոր կենդանու մնացորդներ են հայտնաբերվել (տեսանյութ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքի բնակչուհին քաղաքի մոտակա այգում շան հետ զբոսնելիս անհայտ արարածի մնացորդներ է հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է Mirror-ը, 25-ամյա Էրիկան մտածել է, որ իր գտածոն կապիկի կմախք է, որն այդտեղ է հասել մոտակա կղզուց, որը տեղաբնակներն անվանում են «կապիկների կղզի», քանի որ այնտեղ շուրջ 4000 կապիկ է բնակվում:
Ամերիկուհին գտածոյի լուսանկարներով կիսվել է համացանցում: Օգտատերերը ենթադրել են, որ ինչ-որ կենդանու մնացորդ է. մեկի կարծիքով՝ մողեսի, մյուսի՝ ծովափոկի, շան և այլ կենդանիների:
Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ մնացորդից կարելի է ենթադրել, որ դա մեծ ատամներով, առանց աչքերի և տարօրինակ կառուցվածքով կենդանի է եղել, որը չափսերով ոչ մեծ շուն է հիշեցնում: Հավանաբար, այն ափ է դուրս եկել ջրից:










