Չինաստանում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել
Չինական Սիչուան նահանգում H5N6 թռչնագրիպի բռնկում է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Չինաստանի գյուղատնտեսության նախարարությանը:
Բարձր ախտածին թռչնագրիպի բռնկումը տեղի է ունեցել Նանչուն քաղաքային շրջանում: Ֆերմայում պահվում էր 2497 ընտանի թռչուն, որոնցից 1840-ը վարակվել և սատկել է:
Հիվանդության տարածումը կանխելու համար ոչնչացվել է 2200 ընտանի թռչուն:










