Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանին (լուսանկարներ)

12:23 • 10.02.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանի տուն: Եսայանը երկարատև բուժման կուրս է անցնում:

Էրդողանի այցելության մասին Եսայանը տեղյակ է պահել Twitter-ի իր էջում` շնորհակալություն հայտնելով նախագահին:

Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրացուցակով: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին սոցցանցում տեղեկացրել էր իր երկարատև բուժման մասին:

Եսայանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին և ծանոթներին` իրեն զանգահարելու և առողջական վիճակով հետաքրքրվելու համար: Հայազգի պատգամավորը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային գործունեության:

 

Изображение

 

Изображение