Վերստեղծվել է Քոբի Բրայանթի ուղղաթիռի վերջին թռիչքը (տեսանյութ)

16:51 • 10.02.20

Վերստեղծվել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռի վերջին թռիչքը: Տեսանյութը հրապարակվել է The Flight Channel յութուբյան ալիքում:

Նշվում է, որ տեսանյութը ստեղծվել է համակարգչային մոդելավորման միջոցով: Հիմքում դրված են ուղղաթիռի կործանման պաշտոնական տվյալներն ու ականատեսների վկայությունները:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: