Բրեդ Փիթն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ (տեսանյութ)

11:14 • 10.02.20

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Բրեդ Փիթը կատակել է` հիշատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված պաշտոնանկության գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ABC7 հեռուստաընկերությունը:

«Նրանք ինձ ասացին, որ ես 45 վայրկյան ունեմ, ինչը 45 վայրկյանով ավելի է նրանից, ինչ այս շաբաթ Սենատը տվեց Ջոն Բոլթոնին»,-ասել է Փիթը:

Խոսքն ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, որը կարող էր կարևոր վկա լինել Թրամփի պաշտոնանկության գործում, սակայն Սենատը նրան չէր հրավիրել:

«Ես կարծում եմ, որ Քվենտին Տարանտինոն միգուցե ֆիլմ է նկարում այս մասին` երբ չափահասները ճիշտ բաներ են անում»,-նշել է դերասանը:

Կուլիսների ետևում Բրեդ Փիթը կարճ մեկնաբանել է Թրամփի պաշտոնանկության գործընթացը, որն ավարտվել է վերջինիս արդարացմամբ:

«Ես շատ հիասթափված էի այս շաբաթ: Չի կարելի հենց այնպես թողնել այն փաստը, որ կասկածելի, բայց ոչ արգելված հնարքներով հաղթելու արվեստն ավելի բարձր է դասվում, քան ճիշտ բաները: Ես շատ լուրջ եմ սրան վերաբերում»,- նշել է հայտնի դերասանը:

Բրեդ Փիթն «Օսկար» է ստացել երկրորդ պլանի լավագույն դերի համար` Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 5-ին ԱՄՆ սենատն արդարացրել է Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ: