ՔՊ վարչության նիստին մասնակցել է Փաշինյանը. քննարկվել է նաև հանրաքվեի հարցը. News.am
«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
News.am-ի հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Կուսակցական հարցեր»։
Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ հանրաքվեի հարցը նույնպես քննարկվել է, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ուշանում է։
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ քննարկվել է հանրաքվեի նախընտրական շտաբ ձևավորելու հարցը։










