Ֆրանսիական Ռեյունյոն կղզում հրաբուխ է ժայթքել

16:37 • 10.02.20

Փետրվարի 10-ին Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Ռեյունյոն կղզում ժայթքել է Պիթոն դե լա Ֆուրնեզ հրաբուխը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Պիթոն դե լա Ֆուրնեզի հրաբխադիտարանին:

Հաղորդվում է, որ հրաբուխը սկսել է ժայթքել փետրվարի 10-ին` առավոտյան ժամը 10:50-ին (ժամային գոտին համընկնում է Երևանի հետ): Ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի արևելյան լանջին` 2 հազար մետր բարձրության վրա: Մինչ ժայթքումը` 10:27-ին, զգացվել են արթնացման նշաններ, ինչն արտահայտվել է սեյսմիկ ակտիվությամբ:

2632 մետր բարձրությամբ Պիթոն դե լա Ֆուրնեզ հրաբուխը գտնվում է կղզու անմարդաբնակ հատվածում: