Ռուսական «Սբերբանկ Կապիտալ»–ի գլխավոր տնօրենի պաշտոնում Աշոտ Խաչատուրյանցին կփոխարինի Վահան Գասպարյանը

22:13 • 10.02.20

Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ընկերության («Սբերբանկ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն) գլխավոր տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ տեղեկացնելով, որ ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խաչատուրյանցի տեղակալ Վահան Գասպարյանը:

Խաչատուրյանցն ավարտել է Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտը 1991 թվականին: Ավելի ուշ զբաղվել է նավթային առևտրի ոլորտում սեփական բիզնեսի զարգացմամբ: 2001 թվականից ղեկավարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության բաժինը: «Սբերբանկ Կապիտալը» ղեկավարում էր 2008 թվականից: