«Իշխանությունները, խախտելով հանրաքվեի մասին օրենքը, սկսել են քարոզարշավը»․ ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ (տեսանյութ)

12:11 • 11.02.20

Տեղի ունեցավ քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանի, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն անդրադարձան Սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին։

Կարինե Աճեմյանը նշեց, որ իշխանությունները, խախտելով հանրաքվեի մասին օրենքը, սկսել են քարոզարշավը։