Դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն աշխատավարձը ստացել են․ ԿԳՄՍ պարզաբանումը
ԿԳՄՍ նախարարությությունը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածված այն հրապարակումների վերաբերյալ, թե կան մանկավարժներ, որոնք մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:
Պարզաբանման մեջ ասվում է.«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»:










