Մոսկվայի կինոթատրոններից մեկում հրդեհ է բռնկվել Ալլա Պուգաչովայի ելույթի ժամանակ. տարհանվել է մոտ 4000 մարդ, այդ թվում՝ ռուսական էստրադայի ներկայացուցիչներ (տեսանյութեր)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Октябрь» կինոթատրոնը տարհանվել է այն բանից հետո, երբ էլեկտրական սարքավորումների կարճ միացման հետևանքով սրահը ծխով է լցվել:
Ինչպես հայտնում են ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ «անսարքությունը հրդեհի բռնկում է առաջացրել 0.2 քմ տարածքում: Անվտանգության նկատառումներով մոտ 4000 մարդ տարհանվել է»:
Starhit.ru-ի փոխանցմամբ՝ կինոթատրոնում տեղի էր ունենում «Սառույց 2» ֆիլմի պրեմիերան: Դեպքի պահին սրահում են եղել ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Ալլա Պուգաչովան, Սվետլանա Լոբոդան, Սերգեյ Սվետլակովը, Տատյանա Միխալկովան և այլն, ինչպես նաև ֆիլմի դերասանական կազմը:
Կինոթատրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սրահում հակահրդեհային ազդանշանը միացել է անմիջապես երգչուհի Ալլա Պուգաչովայի ելույթի ժամանակ: Նա կատարելիս է եղել «Озеро надежды» երգը: Համապատասխան ծառայություններն արագ գործի են անցել, և սրահը րոպեների ընթացքում տարհանվել է:










