Քաբուլում ռազմական համալսարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ռազմական համալսարանի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է «Փաժվոկ» գործակալությանը:
Պայթյունը տեղի է ունեցել Մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ:
TOLO News-ի հաղորդմամբ` Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիի խոսքով` պայթյունը կազմակերպողը մահապարտ ահաբեկիչ է եղել:
Պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 5 մարդ, կա 11 վիրավոր: Մահացածներից 3-ը եղել են զինծառայողներ, 2-ը` քաղաքացիականներ: Հաղորդվում է, որ 11 վիրավորներից առնվազն մեկը խաղաղ բնակիչ է:










