Բաղդադում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել. բնակիչներն ուրախությամբ կիսվել են իրենց տպավորություններով (լուսանկարներ, տեսանյութ)

22:02 • 11.02.20

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2008 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, քաղաքի բնակիչները ձյունը նկատել են փետրվարի 11-ի առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը նվազել էր՝ հասնելով 2 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի:

Բաղդադի բնակիչները բավականին ուրախացել են՝ տեսնելով սպիտակով պատված քաղաքը և սկսել են լուսանկարել ու տեսանկարահանել այն՝ իհարկե չմոռանալով խաղալ, քանի դեռ ձյունը չի հալչել:

Ձյան տեղումները սովորական երևույթ են Իրաքի հյուսիսային շրջանների համար, սակայն հազվադեպ են պատահում մայրաքաղաքում: