Նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնը համարվող Հուբեյ նահանգում վարակից լիովին բուժվել է 2222 մարդ
Դեկտեմբերին Չինաստանում գրանցված նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո այս վարակից լիովին բժկվել է ավելի քան 2.2 հազար մարդ: Այս մասին ասվում է վիրուսի էպիկենտրոնը համարվող Հուբեյ նահանգի առողջապահության կոմիտեի հրապարակած փաստաթղթում, գրում է Life.ru-ն:
«Դուրս է գրվել 2222 պացիենտ: Վերջին օրերին բուժված մարդկանց քանակը կազմել է 427»,- ասվում է փաստաթղթում:
Բժիշկների տվյալներով՝ վերջին օրերին գրանցվել է վարակման 2097 նոր դեպք, որոնցից 1552-ը՝ Ուհան քաղաքում, որտեղից էլ սկսվել էր վիրուսի տարածումը: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ զոհերի թիվը հասել է 974-ի:
Նշվում է, որ ներկայումս բուժում է ստանում 25087 մարդ, որոնցից 5046-ը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 1298-ը՝ ծանր: Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում գրանցվել է վարակման 31 728 դեպք, որոնցից 18 454-ը՝ Ուհան քաղաքում: Ուսումնասիրվել է հիվանդների հետ սերտ շփման 144 279 դեպք, իսկ 76 207 մարդ այժմ բժշկական հսկողության տակ է:










