Հռոմում ձերբակալել են մի պատանու, որը կորոնավիրուսի տարածման պատճառով վիրավորանքներ էր հասցրել չինացիներին
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է պատանիներից մեկին, որոնք փողոցում հետապնդում և վիրավորում էին չինացիների խմբի, գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի և նկարահանվել է ականատեսների ձեռքով: Ներկայումս տեսակադրերը տարածվել են սոցցանցերում:
«Այդ դուք եք այստեղ կորոնավիրուս բերել: Չքվեք այստեղից»,- գոռում են պատանիները՝ վիրավորելով չինացիներին: Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե ասիացիներին օգնության չհասնեին անցորդները:
Դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկաններ, որոնք բերման ենթարկեցին 15-ամյա պատանու, որը ձեռքին կոտրված ապակե շիշ ուներ: Վերջինիս 2 ընկերները փախուստի են դիմել:
Չինաստանի քաղաքացիները ոստիկանություն չեն դիմել, սակայն հայտնի է, որ այնուամենայնիվ պատանու նկատմամբ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել վիրավորանքների և հնչեցրած սպառնալիքների համար:
Դրա համար հիմք է դարձել նաև այն, որ չինացիներից մեկը, որը երեխայի է սպասում, միջադեպից հետո իրեն վատ է զգացել, ինչից հետո հիվանդանոց է տեղափոխվել:
Տեսանյութն՝ այստեղ:










