ԱՄՆ-ում մերկապարուհին բերանքսիվայր ընկել է 7 մ բարձրությամբ պարային ձողից. նա շոուն շարունակել է կոտրված ծնոտով (տեսանյութ)

10:13 • 11.02.20

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է շոկային տեսանյութ, որն արվել է Դալասի գիշերային ակումբներից մեկում և ցույց է տալիս մերկապարուհու անկումը 7 մ բարձրությամբ պարային ձողից: Եվ չնայած որ երիտասարդ աղջիկը բերանքսիվայր է ընկել, կոտրել է ծնոտը, ատամներն ու ոլորել ոտնաթաթը, նա շարունակել է շոուն:

Միջադեպը տեղի է ունեցել XTC Cabaret ակումբում, որի պարուհիներից մեկը՝ Ջենեա Սքայը, նման բարձրությունից ընկնելուց հետո կարողացել է անմիջապես ոտքի կանգնել:

Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում, ինչից հետո բազմաթիվ օգտատերեր «գրոհել» են պարուհու էջը նրա առողջական վիճակի մասին տեղեկանալու համար:

«Շնորհակալ եմ նման ուշադրության համար: Ես լավ եմ՝ չնայած որ կոտրված ծնոտիս պատճառով վիրահատություն եմ տարել, զրկվել եմ մի քանի ատամից ու ոլորել ոտնաթաթս, բայց, այնուամենայնիվ, ես ողջ եմ»,-ասել է Սքայը:

Նշվում է, որ պարուհին բժշկական ծախսերի համար մոտ 14 000 դոլար է վճարել: