Միլանում խարդախներն ավտոմեքենաների վրա կեղծ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ են թողնում

05:02 • 11.02.20

Իտալիայում՝ Միլանի քաղաքային ոստիկանությունը բնակիչներին զգուշացրել է նոր խարդախ սխեմայի մասին, որում օգտագործվում են նաև ավտոմեքենաների տուգանքներ:

Այս մասին հայտարարել են իրավապահ մարմիններն, ինչպես նաև Silenzi e Falsita պարբերականը, գրում է Известия-ն:

Գերատեսչության տեղեկություններով՝ անհայտ անձինք ավտոմեքենաների դիմապակու վրա տրանսպորտային խախտումների վերաբերյալ կեղծ ծանուցումներ են թողնում, որով սխալ կայանման համար պահանջում են 175 եվրո փոխանցել փոստային հաշվին:

Ոստիկանությունը քաղաքացիներին և զբոսաշրջիկներին կոչ է արել զգոն լինել, քանի որ որոշ մարդիկ արդեն իսկ խարդախների զոհ են դարձել: