Թրամփը նշել է աշխարհում իր ամենամեծ երկրպագուի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աշխարհում իր ամենամեծ երկրպագուն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը «շատ երախտապարտ է իրեն, որ դաշնակիցներն ավելացրել են պաշտպանության ոլորտում իրենց ներդրումները»:
«Ես կարծում եմ, որ իմ ամենամեծ երկրպագուն աշխարհում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն է` ՆԱՏՕ-ի ղեկավարը: Նա ասաց, որ չի կարողանում հավատալ դրան (ԱՄՆ-ն ստիպել է դաշնակիցներին ավելացնել ներդրումները), քանի որ 20 տարվա ընթացքում... նրանք գնալով ավելի քիչ էին վճարում»,-հայտարարել է Թրամփը:
2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի աշխատակազմը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մինչև 2024 թվականն ավելացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի չափով: Նույն ամսում Թրամփը որոշել է կրճատել ՆԱՏՕ-ի համար արվող ծախսերը:










