Թուրքական ուժերը հայտնել են 51 սիրիացի զինվորի «չեզոքացնելու» մասին
Թուրքական զինուժը կրկին հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Թուրքական գործակալությունը հայտնել է 51 սիրիացի զինվորների «չեզոքացնելու» մասին: Բացի այդ, հաղորդվում է հակաօդային պաշտպանության համակարգի, զինամթերքի պահեստի ոչնչացման և տանկի գրավման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական կառավարությունը «շատ մեծ գին կվճարի» թուրքական ուժերի դեմ գործողությունների համար:
Նախիրեին թուրքական ուժերը հարվածներ էին հասցրել սիրիական բանակի 115 թիրախի ուղղությամբ, որի ժամանակ 101 սիրիացի զինվոր էր չեզոքացվել: Թուրքական իշխանությունների խոսքով՝ դա արվել է ի պատասխան Իդլիբում թուրքական դիտակետերի հրետակոծությանը:










