Վարչապետի որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

12:03 • 12.02.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ըստ այդմ՝  Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, հաստատվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը:




Վարչապետի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է գործունեությունն սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Այնուհետև՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: