American Airlines ավիաընկերությունը դեպի Չինաստան թռիչքների չեղարկումը երկարաձգել է մինչև ապրիլ

02:23 • 12.02.20

American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով դեպի Չինաստան թռիչքների չեղարկումը երկարաձգել է մինչև ապրիլ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դալլասից և Լոս Անջելեսից դեպի Չինաստան թռիչքները դադարեցվել են մինչև ապրիլի 24-ը ներառյալ, իսկ Դալլասից Հոնկոնգ` մինչև ապրիլի 23-ը: Մինչ այդ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքները դադարեցնում է մինչև փետրվար, ապա` մինչև մարտ:

American Airlines-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Հոնկոնգ, Պեկին և Շանհայ: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42,638-ի, մահացել է 1016 մարդ, ապաքինվել 3996-ը: