Երիտասարդ բրիտանուհին 6 կգ-անոց ուռուցքը շփոթել է հղիության հետ
Բրիտանական Ուոլթեմ Քրոս քաղաքի բնակչուհի Քեթի Հոլմսը հսկայական ուռուցքը շփոթել է հղիության հետ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, 2016 թվականի սեպտեմբերին բրիտանուհին սկսել է իրեն վատ զգալ. նրա մոտ սրտխառնոց, գլխապտույտ և որովայնի հատվածում ուժեղ ցավեր է զգացել: Հիվանդանոցում նրան տվել են գաստրոէնտերիտ ախտորոշումն ու դեղեր նշանակել:
Երեք շաբաթ անց Հոլմսի մոտ ուղեժ գլխացավեր են և մշտական թուլություն է սկսվել: Այդ ընթացքում նրա որովայնը սկսել է մեծանալ: Այդ պատճառով էլ բրիտանուհին մտածել է, թե հղի է:
Սակայն երբ դեկտեմբերին կտրուկ ցավեր է զգացել որովայնի հատվածում, կրկին դիմել է հիվանդանոց, որտեղ էլ հայտնաբերել են, որ նա ձվարանի 6 կգ-անոց ուռուցք ունի:
Ուռուցքը հեռացրել են ձվարանի հետ միասին: Պարզվել էր, որ այն քաղցկեղային հյուսվածքներ էր պարունակում: Հաղորդվում է, որ հիմա Հոլմսն իրեն լավ է զգում և չնայած վիրահատությանը՝ առողջ դուստր է լույս աշխարհ բերել:










