Սիրիայում խոցված ուղղաթիռի օդաչուները զոհվել են, 2 ուղևորի ճակատագիրը դեռևս անհայտ է

03:20 • 12.02.20

Սիրիայի Իդլիբ քաղաքում խոցված ուղղաթիռի երկու օդաչուներն էլ մահացել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:

«Ուղղաթիռը պայթել է օդում, ինչն էլ հանգեցրել է դրա հրամանատարի, գնդապետ Իսա Իզ ադ-Դինի և նրա օգնականի՝ կապիտան Բաշար Մահմուդ Սամրայի մահվան, մինչդեռ ուղղաթիռի երկու ուղևորի ճակատագիրն անհայտ է»,- ասել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրն ընդգծել է, որ ուղղաթիռը մարտական առաքելություն էր կատարում, և այն խոցել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերաքիբ քաղաքից արևմուտք և հյուսիս ընկած Նեյրաբ և Աֆիս բնակավայրերի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է կառավարական երկու տանկ, ավար է վերցվել մեկ տանկ և զենիթային համակարգ: