Իրանում ձնաբքի պատճառով 7 մարդ է մահացել

01:22 • 12.02.20

Նվազագույնը 7 մարդ է մահացել Իրանի հյուսիսում` ձնաբքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրանական YJC կայքին:

«Ձնաբքի և մրրիկի հետևանքով 7 մարդ է մահացել, որից հինգը` սողանքի, մյուս երկուսը տանիքի փլուզվելու և բարձրությունից ընկնելու պատճառով»,- ասել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Մոջեփ Հալեդին:

Նշվում է, որ ձնաբքի պատճառով ուսումնական հաստատություններում դադարեցվել են դասերը, եղանակային անբարենպաստ պայմաններն առաջացրել են էլեկտրաէներգիայի և կապի խափանումներ: