Ճապոնիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:39 • 12.02.20

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, շինությունները սկսել են ճոճվել, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել է Ճապոնիայի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, օջախը` 80 կմ խորության վրա:

Ցունամիի վտանգ չկա, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ճապոնական 7 բալանի համակարգով՝ ցնցումների ուժգնությունը հասել է 4 բալի: