Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1068-ի
Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է շուրջ 33,3 հազարի: Մահացել է 1068 մարդ, ապաքինվել է 2639-ը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի առողջապահության կոմիտեին:
Նշվում է, որ թարմացված տվյալներով մահացածության մակարդակն աճել է և կազմում է 3,2 տոկոս: Համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում վարակված է 19,5 հազար մարդ: Նշվում է, որ հազարավոր մարդիկ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են հսկողության տակ:
Ավելի վաղ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության պաշտոնական անվանումը կլինի Covid-2019:










