Մոնղոլիայում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մոնղոլիայի հարավ-արևմուտքում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է հյուսիսային լայնության 45.22 աստիճան և արևելյան երկայնության 97,52 աստիճան: Էպիկենտրոնում ինտենսիվությունը կազմել է 8.2 մագնիտուդ: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:










