Մեծ Բրիտանիայի երկնքում կայծակը հարվածել է ուղևորատար ինքնաթիռին (տեսանյութ)
Daily Mail պաբերականը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում ուղևորատար ինքնաթիռին: Պարբերականը հստակեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Aet Lingus ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը կատարում էր Բիրմինգեմ-Դուբլին չվերթը:
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառ է հանդիսացել Սիարա փոթորիկը: Չնայած կայծակի հարվածին, ինքնաթիռը շարունակել է ուղին և բարեհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիան սպառնացող Սիարա փոթորկի հետևանքով մահացել է երեք մարդ, փլուզվել են տներ, հետաձգվել են մի շարք չվերթներ:










