ԱՄՆ-ն ցուցադրել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի ակտիվության քարտեզը

11:42 • 12.02.20

Պենտագոնի 2021 թվականի բյուջեի նախագիծը ներառում է քարտեզ, որտեղ ցուցադրված են Համաշխարհային օվկիանոսի այն հատվածները, որտեղ Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերը բարձր ակտիվություն են դրսևորում: Այս մասին գրում է thedrive.com կայքը:

Նշվում է, որ Մոսկվան, մասնավորապես, ուժեղացրել է իր ներկայությունը Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելյան ափերին, Կարիբյան ավազանում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում, Միջերկրական ծովում և Արկտիկայում:

Ինչ վերաբերում է Չինաստանին, նշվում է, որ այս երկիրը կտրուկ մեծացրել է ներկայությունը ռուսական Հեռավոր Արևելքում, մասնավորապես` Չուկոտի ծովում:

Նման քարտեզ Պենտագոնը չէր ներառել նախորդ տարիների բյուջետային նախագծերում:

 

Image result for New Pentagon Map Shows Huge Scale Of Worrisome Russian and Chinese Naval Operations