Կոտայքի մարզում բախվել են Dodge-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

04:29 • 12.02.20

Կոտայքի մարզում փետրվարի 9-ին տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 14:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի ջրամբարի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Հարություն Ո.-ի վարած Mercedes մակնիշի 35 GZ 624 համարանիշի և Երևանի բնակիչ Տրգրան Գ.-ի վաած Dodge մակնիշի 69 TG 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Dodge-ի ուղևորներ 19-ամյա Մարիամ Գ.-ն և 21-ամյա Ամալյա Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: