Ռուսաստանում նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

15:47 • 12.02.20

ՌԴ պատժի կրման դաշնային ծառայության ավտոտրանսպորտի վարչության նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի դատարաններից մեկում անմիջապես դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` իրավապահ մարմիններում աղբյուրի հղումով:

Կատարվածի հանգամանքները պարզվում են: 

Իր հերթին, դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան գործակալությանը պատմել է, որ դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալը, գտնվելով դատական նիստերի դահլիճում, «ինքնասպանության փորձ է կատարել» դատավորի կողմից դատավճռի հրապարակումից հետո: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

meduza.io-ն հայտնում է, որ նա կարողացել էր նիստերի դահլիճ ատրճանակ տանել: 

Սվիրիդովը մեղադրվում էր մեկ այլ պաշտոնյայից 10 մլն ռուբլու շորթման համար: Հաղորդվում է, որ նա 4-րդ աստիճանի քաղցկեղ ուներ: