ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատելու մասին օրինագիծը

19:27 • 13.02.20

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագիծը ստացավ102 կողմ ձայն:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում:

Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամի:

Պատգամավորները նախագծով առաջարկում են նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ: