Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում զոհերի թիվը հասել է 1310-ի

04:20 • 13.02.20

Չինական Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1310-ի: Այս մասին հաղորդում է շրջանի առողջապահության և հիգիենայի հարցերով հանձնաժողովը, գրում է ТАСС-ը:

Պարզվում է, որ 3441 մարդ արդեն բուժվել է: Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը նահանգում գերազանցել է 48 հազարը:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը հայտնել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն 3-ից 4 ամիս հետո: