Թուրքական տանկերն աջակցել են գրոհայինների հարձակմանը սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գրոհայինները հրթիռակոծել են սիրիական բանակի դիրքերը Հակեպ նահանգի արևմտյան շրջանում, որտեղ կառավարական ուժերն ակտիվ գրոհներ են իրականացնում:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, համապատասխան կադրերը տարածել է գրոհայինների հետ առնչություն ունեցող Ebaa գործակալությունը, որոնց ուշադրություն են դարձրել Twitter-ի օգտատերերը:
Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ հարձակմանն աջակցել են թուրքական բանակի M60 տանկերը:
Որոշ դիտորդների խոսքով՝ գրոհայինները հակագրոհ են նախաձեռնել Քաֆր-Հալաբ քաղաքի շրջանում, որը կարճ ժամանակ առաջ գրավել էին սիրիական կառավարական ուժերը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ թուրքական ուժերը նաև հրթիռային համալիրներ են տեղակայում սիրիական Իդլիբում իրենց դիտակետերի մոտ: Նշվում է, որ 15 բեռնատարներից կազմված շարասյունը հասել է Թուրքիայի՝ Իդլիբի հետ սահմանային Հաթայ նահանգ:










