Կրակոցներ, զոհ և տուժած. Սիրիական Հասեկեում բնակիչները քարեր են նետել և հետ քշել ամերիկյան ռազմական շարասյունը (տեսանյութ)
Սիրիական Հասեկե նահանգում ամերիկացի զինծառայողները կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, գրում է Ren.tv-ն:
Ինչպես հայտնել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից՝ զինծառայողների և սիրիացիների միջև տեղի է ունեցել միջադեպ, ինչի հետևանքով զոհվել է 14-ամյա պատանի, ևս մեկ խաղաղ բնակիչ տուժել է:
Ruptly-ն հրապարակել է տեսանյութ, որում սիրիացիներն, ի պատասխան կրակոցների, հետ են քշում ամերիկական զորասյունը: Մարդիկ քարեր են նետում ռազմական մեքենաների ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ զորքերը լքեն այդ վայրը:
Հաղորդվում է, որ ռուս զինծառայողների օգնությամբ ԱՄՆ զորասյունը տեղափոխվել է Հիմո բնակելի շրջանում գտնվող բազավորման կետ:










