Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան (տեսանյութ)

16:06 • 13.02.20

Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի մամուլի ասուլիսը։ Դեսպանն անդրադարձավ Սիրիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ նշելով, որ Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: