«Փեշմերգայի» կին մարտիկներն ատամներով հրապարակավ օձերի և ճագարների են պատառոտել՝ ի ցույց դնելով իրենց ուժը (լուսանկարներ)
Իրաքյան Քուրդիստանի զինյալ զորամիավորումների՝ «փեշմերգայի» իգական սեռի մարտիկները մասնակցել են ավարտական միջոցառմանը, որի ժամանակ իրենց ուժն ի ցույց դնելու նպատակով բոլորի աչքի առաջ ատամներով պատառոտել են օձերի և ճագարների մարմինները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Էրբիլից դեպի հյուսիս-արևելք ընկած Սորան քաղաքում:
Կենդանիների մարմինները պատառոտելուց բացի, կին զինվորներն իրենց ուժն ու դիմացկունությունը ցուցադրել են տարբեր մրցումների ժամանակ՝ ապացուցելով, որ համարձակությամբ և մարտական ոգով ամենևին էլ չեն զիջում տղաներին:
Նշվում է, որ քրդական «փեշմերգան» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առանցքային դերակատարում ունեցող ուժերից է: Այն հայտնի է այն փաստի շնորհիվ, որ տղամարդկանց հետ մարտական գործողությունների դաշտ է հանում նաև կանանց:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել լուսանկարները։




























