Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար փետրվարի 14-ի դրությամբ Արցախի ԿԸՀ հայտ է ներկայացրել 11 թեկնածու
2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի 11 թեկնածուի գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից:
Այսպիսով՝ 2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել`
1. Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածուի,
2. «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուի,
3. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուի ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուի ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են, որոնք կամփոփվեն մինչև փետրվարի 18-ը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:
Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմով:










