Նորակոչիկներին ամրագրվել է զենք և ռազմական տեխնիկա (լուսանկարներ)
ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման զորամասերում կազմակերպվել են նորակոչիկներին հաստիքային հրազենի, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամրագրման արարողություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Անձնակազմին ներկայացվել են ամրագրված սպառազինության և տեխնիկայի նշանակությունը, կառուցվածքը և մարտավարական-տեխնիկական բնութագրերը:














