Սահմանադրական դատարանը զուտ ընտրական վեճերի մարմին չէ. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ՍԴ-ն զուտ ընտրական վեճերի մարմին չէ: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հանրաքվեի առարկան անցումային դրույթն է, ինչը հարմոնիզացնող երևույթ է, որ 2005թ. Սահմանադրությունից ամբողջությամբ անցում կատարեցինք 2015թ. Սահմանադրություն: Անցումային դրույթն իր ակտուալությամբ ունի որոշակի ժամկետ, և ժամկետը տվյալ դեպքում ավարտվում է 2018թ. ապրիլի 9-ից, այն այլևս ակտուալ չէ: Դրա մեջ փոփոխություն անելը ենթադրում է խափանել Սահմանադրության ողջ կայունությունը»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, թե Սահմանադրության իմաստն այն է, որ անփոփոխելի սկզբունքներ կան:
Փաստաբանի խոսքով՝ սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք հաստատեց. «Ունենք մի իրավիճակ, երբ 2019թ. ՍԴ-ն, ամբողջությամբ համալրված լինելով, մշտապես 8 դատավորով է նիստեր անցկացնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










