Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են սիրիական ՀՕՊ համակարգերը հետ մղում Դամասկոսի դեմ հարձակումը (տեսանյութեր)
Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի ՀՕՊ համակարգի կողմից Դամասկոսի դեմ հարձակմանը հակազդելու պահը, գրում է ria.ru-ն:
Ֆիքսված կադրերում, ըստ ամենայնի, սիրիական զենիթային համակարգերն են, երկնքում լուսարձակումներ են երևում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի ուղղությամբ հարվածներ հասցրած ինքնաթիռները երկրի տարածք են մուտք գործել հարավ-արևմուտքից՝ Իսրայելի կողմից շրջափակված Գոլանի բարձունքների տարածքից: Թել Ավիվը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:
Աղբյուրը նշում է, որ Իսրայելը բազմիցս հարվածել է Սիրիային՝ իր դժգոհությունը հայտնելով երկրում Իրանի ռազմական ներկայության դեմ:
Վերջին անգամ Դամասկոսն Իսրայելի կողմից հրթիռակոծվել էր փետրվարի 6-ի գիշերը, կիրառվել էր «օդ-ցամաք» դասի ութ հրթիռ:










