Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հասցնում հարվածները:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Դամասկոսը հրթիռային հարձակման էր ենթարկվել փետրվարի 6-ին: Այդ ժամանակ հարձակումը տեղի էր ունեցել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից:










