Անգլիայում բուժքույր մայրը պարտվել է քաղցկեղով հիվանդ 6-ամյա որդու բուժման նպատակով հավաքած գումարը
Անգլիական Լիդս քաղաքի բնակչուհի Սթեյսի Ուորսլին բուքմեյքերական ընկերություններում վատնել է այն գումարը, որը տարիներ շարունակ հավաքել է` 6-ամյա որդու` Տոբի Նայի բուժման նպատակով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Սթեյսին բուժքույր է, նրա որդին հիվանդ էր քաղցկեղով: 2017 թվականից կինը երեխայի օնկոլոգիական հիվանդության բուժման նպատալով գումար էր հավաքել: Համացանցի միջոցով արձագանքներ շատ էին եղել: Գումար էին փոխանցել «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներն ու երկրպագուները, տղայի դպրոցի անձնակազմը, հասարարական մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև Տոբիի հետ բուժվող քաղցկեղով հիվանդ երկու աղջիկների ծնողները:
Հավաքված ընդհանուր գումարը կազմել էր 200 000 ֆունտ, որից 100 000-ը Սթեյսին պարտվել էր բուքմեյքերական տարբեր ընկերություններում խաղադրույքներ կատարելով: Ավելի ուշ Տոբին մահացել էր: Լիդսի դատարանը կնոջը դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Դատարանում Սթեյսին ասել է, որ անելանելի վիճակում է եղել և տարվել է ազարտային խաղերով:










